Այսօր վաղ առավոտյան Փոքր Վեդիի բնակիչները փակել էին միջպետական ճանապարհը, պահանջելով ոռոգման ջուր

Արարատի մարզ, փոքր Վեդի համայնք.

Այսօր վաղ առավոտյան Փոքր Վեդիի բնակիչները փակել էին միջպետական ճանապարհը, պահանջելով ոռոգման ջուր։ Այս մասին գրել է Սոնա Աղեկյանը։

Գարնանային գյուղատնտեսական այս եռուզեռի ժամանակ բույսերը չեն ջրվում։ ՀՀ կառավարությունը 2018-ին վերացրեց գյուղնախարարությունը, հիմա էլ վերացնում է գյուղատնտեսությունը Հայաստանում` ասելով. եկեք խաղաղ ապրենք կիրթ ու կառուցողական ազերիների հետ, կրենք կբերեն էժան պոմիդորն ու վարունգը, կառնենք, կուտենք, էլ ինչի՞ եք չարչարվում, բա հո ազերիների բիզնեսը չի տուժելու, տո՛ տնաշեն գյուղացիներ։

Հ. Գ. հիշենք, որ հենց նույն համայնքի բնակիչները այս նույն ճանապարհը փակում էին, որ իրենց «փրկիչ» վարչապետին դիմավորեին ու հիմա էլ քաղում են պտուղները…