Սամուել Սևյանը՝ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթող

Ջերմուկում անցկացված Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց ամերիկահայ շախմատիստ Սամուել Սևյանը։ Նա 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և միանձնյա գրավեց առաջին տեղը։

2-4-րդ տեղերը բաժանեցին 5-ական միավոր վաստակած ուզբեկ Նոդիրբեկ Յակուբոևը, իրանցի Ամին Տաբատաբաեին, Հայաստանի ներկայացուցիչներ Հայկ Մ․ Մարտիրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը։

Սամուել Սևյանը ոչ մի պարտություն չկրեց․ 3 հաղթանակ, 6 ոչ ոքի։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,4 միլիոն դրամ էր։