Բաքուն համաձայնել է Բրյուսելում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպմանը

Բաքուն համաձայնել է Բրյուսելում հանդիպմանը (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի), հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այիխան Հաջիզադեն։

Նա նշել է, որ ադրբեջանական կողմը համաձայնել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ մայիսին Բրյուսելում հանդիպման անցկացմանը։