Անատամ, անբովանդակ ու անողնաշար՝ էսօրվա կառավարության նիստ կոչվածը

Անատամ, անբովանդակ ու անողնաշար։ Էս երեք որակումը կարող եմ տալ էսօրվա կառավարության նիստ կոչվածին։

Փալասային տրամաբանություն ու կզածի հոգեկերտվածք, որը տիրում էր նիստում։ Շատերին կթվա, որ շուրջ 6 ժամ պետական սահմանին լարվածություն ունեցող երկրի ղեկավարը, մարտական գործողություններին զուգահեռ ընթացող կառավարության նիստում պետք է խոսեր հիմնականում իրավիճակի վրաբերյալ, տար գնահատականեր, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեր տեղի ուենցող հերթական ագրեսիային։ Սա կլիներ նորմալ ու տրամաբանված պետություն ունենալիս, որը մենք ուղիղի 5 տարի է՝ չունենք։

Փորձեց արդարանալ եռաքայլ շպագատի թեմային ու իր 8 րոպեանոց ելույթում հստակ մի քանի մեսիջներ տվեց․ «Ադրբեջանի այս գործողությունները սադրիչ են և նպատակ ունեն զրոյացնել այն առաջընթացը որը գրանցվել է մայիսի 1-4-ը Վաշինգտոնում։ Այսօրվա սադրանքը նպատակ ունի խաթարել կիրակի օրը Բրյուսելում եռակողմ, իսկ հունիսի 1-ին Քիշնևում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները։ Այս պահի դրությամբ կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իմ որոշումը չեմ փոխել։ Ցավոք պայմանագիրը ստորագրելու հնարավորությունը շատ փոքր է։ Խնդիր ունենք հնարավորինս արագ հասունացնել այդ փաստաթուղթը, և այն պատրաստել ստորագրման»։ Էսքան բան։

Մնացած նիստն անցավ ժանրի կանոններին բնորոշ։ Ավելին, եթե էդ պահին լրատվականների ու ՊՆ հաղորդագրությունները չլինեին, կթվար, թե առօրյա հերթապահ նիստն ենք նայում։ Կտրուկ անցում արեց ավանդական 3 զեկուցվող հարցերին (օրակարգում 49 հարց կար)։ ՊՆ ատեստավորում, աշխատավարձերի բարձրացում, նշեց, թե պիտի կրկնապատկեն աշխատավարձերը։ Հետո պատկերն էլ ավելի մարազմատիկ էր․ պետական գույքի օտարում, էլ վարձակալոթւյուն․ էլ կադաստրային ինքնարժեք, բա օտարված 174 պադավատ մեքենաների հարցը։ Սկսեց թվարկել, թե օտարումներն ինչքան կարևոր են, ու ինչքան գումարներ են մուտքգարվել պետբյուջե։

Վերջում էս ամեն ինչի դեսերտն էր․ հրապարակեց վիճակագրական կոմիտեի տվյալները, ու գլուխը բարձր ու ինքնավստահ հայտարարեց, որ էս տարվա մի ամսում հավաքել ա ավելի քան 2000, 2001, 2002 թվականների բյուջեի չափ հարկ։

Նենց որ՝ էսօրվա տեսարաններն ապահոված են, կարող եք յուրաքանչյուրդ զբաղվել ձեր գործով։ Տղերքին անփորձանք ծառայություն եմ մաղթում։

Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան էջից