ԿԽՄԿ-ն կողմերի հետ քննարկում է Լաչինով բուժառուներին տեղափոխելու գործընթացը վերսկսելու հարցը

Ապրիլի 23-ից Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո ԿԽՄԿ-ն ընդամենը երեք անգամ է Արցախից բուժառուներ տեղափոխել Հայաստան։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԿԽՄԿ Արցախի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Էթերի Մուսայելյանը։

«Այժմ Կոմիտեն որոշում կայացնող բոլոր կողմերի հետ քննարկումներ է իրականացնում Լաչինի միջանցքով բուժառուներին տեղափոխելու գործընթացը վերսկսելու և այլ մարդասիրական խնդիրներին արձագանքելու համար»,-ասել է Է. Մուսայելյանը՝ հավելելով, որ խոսքով՝ 2022 թ․ դեկտեմբերի 19-ից մինչև ընթացիկ տարվա ապրիլի 29-ը Կարմիր խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններ է տեղափոխվել 394 բուժառու»։