Մայիսի 14-ը եթե այդքան կարևոր չլիներ Արևմուտքի, ինչու չէ, նաև ՌԴ-ի համար, ապա այսպես ակտիվ ներգրավված չէին լինի ընտրարշավի պրոցեսներին

Մնաց չորս օր Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները որոշիչ դեր ունեն եռացող տարածաշրջանի համար։

Խոսքը չի վերաբերվում միայն Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտին, այլ նաև Թուրքիա-Սիրիա, Թուրքիա-Հունաստան, Ռուսաստան-Ուկրաինա և վերջապես Իրան-Իսրայել կոնֆլիկտներին։

Էրդողանի չընտրվելու դեպքում Ռուսաստանը հայտնվում է շատ անբարենպաստ իրավիճակում, քանի որ Էրդողանի գլխավոր հակառակորդ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ լինելով ԱՄՆ-ից առավել կախյալ վիճակում, կարող է փոխել Թուրքիայի արտքին քաղաքականության վեկտորը ՌԴ-ի նկատմամբ։

Դժվարանում եմ կանխատեսումներ անել, թե ով է ընտրվելու Քեմալը, թե՞ Ռեջեփը, բայց վստահ կարող եմ ասել, որ եթե Քեմալի ընտրվելու դեպքում արտաքին քաղաքակնության վեկտորի փոփոխություն կլինի, ապա Էրդողանի ընտրվելու դեպքում ներքին քաղաքականությունն է պայթելու։ Չեմ կարծում, որ կկարողանա մինչև սահմանված ժամկետը կառավարել․․․

Մայիսի 14-ը եթե այդքան կարևոր չլիներ Արևմուտքի, ինչու չէ, նաև ՌԴ-ի համար, ապա այսպես ակտիվ ներգրավված չէին լինի ընտրարշավի պրոցեսներին։ Արևմուտքի դեպքում տեղեկատվական արշավ Էրդողանի դեմ, ՌԴ-ի դեպքում տնտեսական , ռազմավարական համագործակցության ցուցադրում ի օգուտ Էրդողանի, թեկուզ հենց ատոմակայանի մասով։

 

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից