Կպատժենք՝ ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարի տեղակալը զգուշացրել է ԱՄՆ-ին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալը զգուշացրել է ամերիկացիներին. «Մենք կպատժենք նրանց, ովքեր խեթ կնայեն Պարսից ծոցում գտնվող իրանական նավերին»։ Գրում է ParsToday-ը:

Վերջին օրերին տարածված տեսանյութը ցույց է տալիս, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի նախազգուշացումով ամերիկյան նավն անմիջապես հեռանում է Պարսից ծոցում Իրանի տարածքային ջրերից և պահապանների կորպուսի խիզախ ուժերի պահանջով ամերիկյան նավի անձնակազմը խոսում է պարսկերեն։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, գեներալ Ֆադավին կիրակի  հավելել է. «Ամերիկացիները և բոլոր նրանք, ովքեր 44 տարի թշնամաբար էին տրամադրված իսլամական հեղափոխության դեմ և ամեն ինչ արեցին Իսլամական հեղափոխության դեմ, պետք է մեկ անգամ հաղթեին, մինչդեռ մեկ անգամ ևս չհաղթեցին և հենց իրենք թշնամիները խոստովանել են, որ այս ընթացքում իրենց կատարած գործողությունները միշտ ձախողվել են»:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալն ասաց. «ԱՄՆ ֆինանսների նախարարը, ով պատասխանատու է Իրանի դեմ տնտեսական և մշակութային պատերազմների իրականացման համար, հայտարարեց, որ անկախ նրանից, թե ինչ արեցինք անցած 44 տարիներին, մենք ոչ մի հաջողություն չենք արձանագրել»:

Գեներալ Ֆադավին հավելել է. «Անցյալում Մեծ Սատանա՝ ԱՄՆ-ի շատ պաշտոնյաներ խոստովանել են այդ անհաջողությունները, և երբ թշնամին խոստովանում է, մենք ավելի վճռական ենք դառնում»: