«Խաչով և հավատով կհաղթենք». Ստեփանակերտում հոգևոր-մշակութային երեկո է կազմակերպվել՝ նվիրված Սուրբ Խաչի երևման և Մայիսյան տոներին

Մայիսի 7-ին, մայրաքաղաքի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու ներքնահարկի սրահում ՀԱԵ Արցախի թեմը և Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանը համատեղ կազմակերպել են «Խաչով և հավատով կհաղթենք» խորագրով ցուցահանդես` նվիրված Սուրբ Խաչի երևման և մայիսյան տոներին:

 «Արցախպրեսի» թղթակցի հաղորդմամբ՝ հոգևոր մշակութային երեկոյի ընթացքում հոգևոր ու դասական ստեղծագործությունների կատարումներով է ներկայացել «Մռակած» պետական երգչախումբը (Հիմնադիր և ղեկավար ԱՀ արվեստի վաստակավոր գործիչ Մարինե Մեսրոպյան): ՀԱԵ Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տեր Վաչագան քահանա Գյուրջյանի խոսքով նաև Խաչի երևման տոնի խորհրդով է տեղի ունեցել Շուշիի ազատագրումը:

«Հաղթանակի տոները վերարժևորելու, վերաիմաստավորելու, մեր ուժի աղբյուրը վերագտնելու տեսլիքով, Թեմակալ առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ նախաձեռնեցինք ևս մեկ հոգևոր-մշակութային երեկո՝ բաղկացած թեմատիկ ցուցահանդեսից և երգչախմբային կատարումից»,-ասել է Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում