Չարլզ 3-րդի թագադրումը (տեսնայութ, լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը և նրա կինը՝ թագուհի Կոնսորթ Կամիլան, պաշտոնապես թագադրվեցին: Արարողությունը տեղի է ունենում Վեսթմինսթերյան աբբայությունում:

Չարլզ թագավորին թագադրեց Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբը։ Թագը Չարլզ 3-րդ թագավորի գլխին դնելուց առաջ արքեպիսկոպոսն ասաց. «Աստված պահապան թագավորին»:

Թագադրման արարողությունն անցկացվում է մոտ 2000 հրավիրված հյուրերի ներկայությամբ:

Արքայազն Ուիլյամը ծնկի իջավ թագավորի առաջ, հայտնեց իր հավատարմությունը, դիպավ թագին ու համբուրեց Չարլզ 3-րդի այտը:

Ինչպես հայտնում են լրատվամիջոցները՝ պաշտոնական արարողությանը ներկա է նաև Արքայազն Հարրին, սակայն ի տարբերություն Արքայազն Ուիլյամի՝ ոչ կնոջ հետ: