Այնտեղ Հայաստանը թուրքիային հարմարեցնելու գործընթացն էր

Մինչ օրս ադրբեջանական բանակին սնող, հայ սպանել սովորեցնող թուրքերին հյուր է գնացել ալենը:

Այնտեղ չի եղել հայկական շահի կամ արտաքին օրակարգը սպասարկելու որևէ դրվագ անգամ: Այնտեղ Հայաստանը թուրքիային հարմարեցնելու գործընթացն էր:

Ալենը չէր կարող բաց թողնել հնարավորությունը թուրքին անձամբ ասելու, որ ընդհանրական մոտեցումներ ունեն մեզ՝ հայերիս վերաբերյալ:

Ալենը գնացել էր ասելու, որ Հայաստանում տեղադրված հայորդիների արձանը եթե իրենց մնար՝ չէր լինի, ու իրենք տեղադրման հետ կապ չունեն (հանկարծ թուրքերը չջղայնանան ալենի ու մնացած իշխանազավթների վրա)։

Գնացել էր թարմացնելու ասածները, որ տանջամահ արվող հայ գերիները բաքվում ալենի համար էլ են մեռած, թուրքի համար էլ: Ալենի համար էլ հայի վրա թքելն է ճիշտը, թուրքի համար էլ: Ալենն էլ Հայաստան պետությունից ուզում է քամել իր համար բարիքներ ու արնաքամ շպրտել Հայաստանը, թուրքն էլ:

Հ.Գ. Ալենին թուրքերն անգամ չթողեցին իր ամենասիրած գործով զբաղվի: Ներս հրավիրի մի պպծ սաքո, ով դուրս կհրավիրեր ռուս և ուկրաինացի պատվիրակներին հայտնի միջադեպից հետո: 

Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից