ՌԴ-ի և ԱՊՀ-ի երկրների ավելի քան 200 քաղաքացիներ տարհանվել են Սուդանից և վերադարձել Մոսկվա. ՌԴ ՊՆ

ՌԴ-ի, ԱՊՀ-ի ու բարեկամական երկրների ավելի քան 200 քաղաքացիներ տարհանվել են Սուդանից և Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռներով վերադարձել Մոսկվա։ Այս մասին նշվել է երեքշաբի  ՌԴ պաշտպանության նախարարության թելեգրամ ալիքում տարածված հաղորդագրությունում։

Սուդանից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ տարհանվել են ռուսական դիվանագիտական առաքելության, ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցչությունների աշխատակիցներն ու նրանց ընտանիքների անդամները, Ռուսաստանի, ինչպես նաև ԱՊՀ և մի շարք բարեկամական օտարերկրյա պետությունների քաղաքացիները, որոնք դիմել են հայրենիք վերադառնալու հարցում օժանդակություն ստանալու համար։

Սուդանում ապրիլի 15-ից մարտեր են ընթանում արագ արձագանքման ուժերի (հրամանատար՝ Մուհամեդ Համդան Դաղլո) և կանոնավոր բանակի միջև։