Լավրովը նշել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հասկանում են իրենց հանդիպման կարևորությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հասկանում են, որ իրենց հանդիպումը կարևոր է լինելու։ Այդ մասին նախօրեին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում պատասխանելով լրագրողների հարցերին: Գրում է ՏԱՍՍ-ը:

Դիվանագետի խոսքով՝ Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով կմասնակցի «Աքքույու» ատոմակայանի բացմանը։ Նրանք նշել են նան հանդիպումների կարևորությունը։

Լավրովը հավելել է՝ այցի վերաբերյալ առաջիկայում լրացուցիչ հայտարարություն կարվի: