ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբը նոր հրամանատար ունի. Sputnik Արմենիա

Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը նոր հրամանատար ունի. նա գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովն է, Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ ՊՆ–ի աղբյուրը։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Լենցովն այս պաշտոնում կփոխարինի գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին։

Մինչև 2020 թվականը Ալեքսանդր Լենցովը եղել է ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալը։ Նա Չեչնիայի առաջին և երկրորդ պատերազմների, Սիրիայում ռուսական ռազմական գործողության մասնակից։