Նոտար Նոնա Գասպարյանի գործունեությունը կասեցվել է. 196 նոտարական ակտերում խախտում է կատարել

Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության աշխատանքային խումբը հետևողականորեն շարունակում է կարգապահական վարույթների շրջանակում նախատեսված միջոցներով պայքարել նախարարության ստորաբաժանումներում հայտնաբերվող անբարեխիղճ ծառայողների և արատավոր երևույթների դեմ: Այս մասին հայտնում են ՀՀ Արդարադատության նախարարությունից։

Վերահսկողական վարչության ուսումնասիրությամբ, Նոտարի կողմից հաստատված թվով 196 նոտարական ակտերում արձանագրվել են օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների խախտման հատկանիշներ՝ ըստ որի «Երևան» նոտարական տարածքի նոտար Նոնա Գասպարյանի նկատմամբ կիրառվել է «գործունեության կասեցում» կարգապահական տույժը՝ երեք ամիս ժամկետով:

Որոշումը Նոտարի կողմից կարող է բողոքարկվել դատական կարգով երկամսյա ժամկետում: