«Ապրելու երկիրը» կմասնակցի Երևանի քաղաքապետի ընտրությանը. Մանե Թանդիլյան

Կուսակցության համագումարի ժամանակ նախագահ Մանե Թանդիլյանը ընդգծեց` Երևանում իշխանազրկելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ճիշտ այնպես, ինչպես դա արել են Ալավերդի, Նոյեմբերյան և Տաթև համայնքներում։

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահը երևանցիներին առաջարկեց մայրաքաղաքի ավագանու առաջիկա ընտրությունները վերածել իշխանության անվստահության հանրաքվեի։