Լսեք 2018-ի նախընտրական միտինգին պոռոտախոս տգետի «բոցերը», ու նայեք նաեւ կողքինների ինքնահավան դեմքերին

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ հրապարակելով արխիվային տեսանյութ․

«Երեկվանից ազգովի մաքրում ենք այս մեծամիտ, ստախոս, ամբարտավան կեղծարարի ԱԺ ամբիոնից արտաթորած կեղտը։

Ու երբ հանդիպում եմ կարծիքների, թե «դուք դրան ամենասկբից նեղը գցեցիք, դուք պատին դեմ տվեցիք», միանգամից հիշում եմ այդ լատենտ նիկոլականությունը ջախջախող բազում փաստերից այս երկուսը։

Լսեք սրան։ Լսեք 2018-ի նախընտրական միտինգին պոռոտախոս տգետի «բոցերը», ու նայեք նաեւ կողքինների ինքնահավան դեմքերին։

Լսեք 2020-ի մայիսին ասուլիսին սրա մարտնչող հանդգնությունը ու քաջնազարական ինքնավստահությունը։

Ալիեւից բանակցությունների մասին տեղեկացածի, Ալիեւին մեր դիվանագիտական հաջողությունները 2018-ից սկուտեղի վրա մատուցողի, Ալիեւի հետ «ուղիղ, անկեղծ, առանց թակարդների» կիսվողի, գլուխը ո՞նց մտցվեր ճշմարտությունը։

Ուստի Նիկոլը 2018-ից սկսած Հայաստան եւ Արցախ պատերազմի էքկլյուզիվ ներկրողն է»։