Կապանում հայտնաբերված ադրբեջանցուն ոստիկանությունը փոխանցել է ԱԱԾ-ին

Երեկ Կապանում հայտնաբերված ադրբեջանցուն ոստիկանությունը փոխանցել է ԱԱԾ-ին: Այս մասին հայտնել է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը:

ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ը, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող:  Երեկ՝ ապրիլի 13-ին, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը: Երկու դեպքում էլ թշնամու զինծառայողներին հայտնաբերել և բռնել են բնակիչները։