ԱՊՀ ԱԳՆ-ների ղեկավարները նիստ կանցկացնեն Սամարղանդում

Սամարղանդի Կոնգրես-կենտրոնում ԱՊՀ Արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) հերթական նիստին մասնակցելու համար Ուզբեկստան են ժամանել Համագործակցության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, տեղեկացրել է Sputnik Узбекистан-ը։

Գագաթնաժողովի օրակարգում մոտ տասը հարց է՝ ԱՊՀ-ի տարածքում փոխգործակցության տարբեր ոլորտների վերաբերյալ։ Նախատեսված է արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մտքերի փոխանակություն միջազգային, տարածաշրջանային հրատապ թեմաների վերաբերյալ։

Անկախ Պետությունների Համագործակցությունը ստեղծվել է 1991թ. դեկտեմբերին, ԽՍՀՄ փլուզումից հետո։ Համագործակցության հիմնադիրներն են Ռուսաստանը, Բելառուսը և Ուկրաինան։ Միջազգային միավորման կազմի մեջ մտել են նաև Ադրբեջանը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը։

2023թ. ԱՊՀ-ի նախագահող երկիրը Ղրղզստանն է։