ԵԱՀԿ նախագահը Բաքվին և Երևանին կոչ է անում ուղիղ կապ հաստատել

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին անհրաժեշտ է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ շփումների շարունակումը։

«Տեղեկություն ունեմ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին: ԵԱՀԿ-ն կարող է առաջարկել իր ռեսուրսները, որպեսզի կողմերի միջև շփումներ լինեն և կանխվեն նման միջադեպերը»,- ասել է Օսմանին Բաքվում կայացած ասուլիսում, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նրա խոսքով՝ խաղաղությունը կարևոր է երկու կողմի համար էլ։ «Որպես ԵԱՀԿ նախագահ՝ ես աջակցում եմ խաղաղության ապահովմանն ուղղված նախաձեռնություններին»,- ասել է նա: