Չնայած թշնամու գերակշռության ու զինված լինելուն, մերոնք մինչև վերջ քյալա են տալիս

ՊՆ-ի տեսանյութը 10–12 անգամ դիտեցի։ Գրում եմ, թե տպավորությունս ինչ է, չեմ պնդում, որ այդպես է։

Հայկական դիրքը շատ մոտ է ադրբեջանական 3 դիրքերին (կադրերում առաջին պլանում ձախ կողմից նույնպես ադրբեջանական դիրք է՝ դատելով դրոշից)։

Կադրում երևացող մարդկանց մեծ խմբում, ոնց հասկանում եմ, միայն աջից են հայերը։ Մնացածն ադրբեջանցիներ են, այլ ոչ թե միայն պիկապով եկածներն են։

Ոնց հասկանում եմ այս տեսանյութից՝ մերոնք միայն 10-12 հոգի են։ Չեմ հասկանում, մերոնց մեջ զենքով մարդ կա, թե ոչ։ Չնայած թշնամու գերակշռության ու զինված լինելուն, մինչև վերջ քյալա են տալիս։

Եթե սխալվում եմ, ուղղեք ինձ։

Անիմաստ հարցեր, օրինակ՝ թե ինչու են մերոնք թշնամու քթի տակ անզեն ու քչով, չեմ տալիս… 

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից