Ձեր մամաները ձեզ չեն սովորեցրել, որ մարդու վրա մատ տնկել, մարդու վրա թքել ՉԻ ԿԱՐԵԼԻ

Այսօր օրս նվիրված է ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության տխրահռչակ պատգամավոր, նախկինում /2017-ին/ գրպանում 0.25 գրամ դեղնա-կանաչավուն զանգվածով բռնված և բերման ենթարկված Արթուր Հովհաննիսյանին:

Ուրեմն, սա ոչ միայն լեզու և ականջ կտրող, հսկա ջարդող, մեկ զարկով հազար շունչ կենդանի մորթող Քաջ Նազար է, այլ նաև խորը մոլորության մեջ գտնվող և զուգահեռ իրականության մեջ ապրող մանկամիտ:

Սա հայտնի հանձնաժողովի նիստից հետո շարունակաբար ամեն առիթով հայտարարում է, որ նա ներկայացնում է հայ ժողովրդին…

Շանթահարիր ինձ, Զևս:

Նույնիսկ պարզունակ թվաբանությունը ցույց է տալիս, որ անգամ եթե ընդունենք, որ ՔՊ-ին իսկապես 2021 թվականի խայտառակ ընտրությունների ժամանակ ձայն են տվել 680 000 ընտրող, ապա ստացվում է, որ իրենց ձայն է տվել ՀՀ ընտրողների ընդհանուր թվի 26.3 տոկոսը: Ինչպե՞ս: Այսպես՝ 680000 * 100% / 2 595 512 (ընտրողների ընդհանուր թիվը):

Բայց սա մի կողմ: Բոլորս գիտենք, որ մաթեմատիկական հաշվարկը ՀՀ օրվա իշխանության մեծամասնության համար անհասանելի բարձունք է դպրոցում շատ վատ սովորելու պատճառով:

Այ անամոթ, դու ներկայացնում ես մի քաղաքական ուժ /ներողություն արտահայտությանս համար/, որը ադրբեջանա-թուրքական տանդեմի օժանդակությամբ իրականացրեց իշխանազավթում, այնուհետև տապալեց կորոնավիրուսի դեմ պայքարը /շուրջ 10 000 մահեր/, զուգահեռաբար սադրեց պատերազմ, զուգահեռաբար փչացրեց հարաբերությունները բոլոր գործընկերների և դաշնակիցների հետ, որպեսզի Հայաստանը մենակ մնա թշնամիների հետ դեմ դիմաց, ոչինչ չարեց, որպեսզի մենք հաղթենք /իսկ մենք հանգիստ կարող էինք դա անել/ 44-օրյա պատերազմում, հետո ստորագրեց խայտառակ կապիտուլյացիա, հետո առանձ մեկ փամփուշտ կրակելու հանձնեց հսկայական տարածքներ, հիմա դիտորդի դերում հետևում է թշնամու կողմից մեր սուվերեն տարածքների զավթման գործընթացին /գոնե ադիբուդի ունե՞ք, որ կողքից դիտելն ավելի ուշագրավ լինի/ ու այդպես շարունակ, ցանկը անվերջ է:

Հիմա դու երբ հայտարարում ես, որ ներկայացնում ես հայ ժողովրդին, դու ո՞ւմ ես ուզում համոզել, մե՞զ /հայ ժողովրդին/, թե՞ ինքդ քեզ /հողատու դավաճանների խունտային/:

Կորչիր գրողի ծոցը, դու եթե ինչ-որ ժողովուրդ անգամ ներկայացնում ես, ապա դա հաստատ հայ ժողովուրդը չէ:

Դե քո անդաստիարակ և բռի փողոցային աշխուժակի պահվածքը չեմ մեկնաբանում, քանի որ դաստիարակված և բարեկիրթ մարդ լինելը ձեր բոլորիդ համար արժեք չէ: Իմաստ չունի խոզերի առջև մարգարիտներ շաղ տալ:

Ձեր մամաները ձեզ չեն սովորեցրել, որ մարդու վրա մատ տնկել, մարդու վրա թքել ՉԻ ԿԱՐԵԼԻ:

Նատալի Սաղիյանի ֆեյսբուքյան էջից