Նախիջևանում անհետացել է ադրբեջանական բանակի երկու զինծառայող

Ադրբեջանի Նախիջևանի ինքնավար հանրապետությունում անհետացել է ադրբեջանական բանակի երկու զինծառայողներ։ «Նախիջևանի Շահբուզի շրջանի ուղղությամբ, անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով սահմանափակ տեսանելիության պայմաններում, ադրբեջանական բանակի երկու զինծառայող մոլորվել է», – հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիսիանի Բնունիս (նախկինում՝ Բնունիկ) գյուղի տարածքում նկատվել են 3 ադրբեջանցի դիվերսանտներ։