Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը և նրա ֆրանսիացի գործընկեր Կատրին Կոլոննան հինգշաբթի երեկոյան հանդիպել են Պեկինում՝ օգտվելով Չինաստանում երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների միաժամանակյա ներկայությունից։
Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, հայտնում է ԻՌՆԱ-ն։
Կողմերը քննարկել են նաև հյուպատոսական որոշ հարցեր և ընդգծել փոխադարձ հարգանքի ու համատեղ երկխոսության շարունակականության անհրաժեշտությունը։