Պենտագոնում «կորցրել են» ուկրաինական բանակի մասին գաղտնի նյութերը. «Նյու Յորք թայմս»

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հետաքննում է սոցիալական ցանցերում գաղտնի նյութերի հրապարակման հանգամանքները, որոնք նկարագրում են ուկրաինական բանակի վիճակը, գրում է «Նյու Յորք թայմս» թերթը:

Խոսքը մարտի սկզբին թվագրված փաստաթղթերի մասին է։ Հրատարակության համաձայն՝ նյութերի տարածմանը իբր ներգրավված են ռուսական իշխանամետ «Թելեգրամ»-ալիքները, որոնց թվում կան նաև ՆԱՏՕ-ից Կիևին աջակցելու ծրագրեր։ Սակայն կոնկրետ հրապարակումների մասին չի նշվում։

Նշվում է, որ ԱՄՆ իշխանություններն աշխատում են այդ փաստաթղթերը սոցցանցերից հեռացնելու ուղղությամբ։

Թերթը պնդում է, որ «հույժ գաղտնի» մակագրությամբ փաստաթղթերից մեկը նկարագրում է «հակամարտության իրավիճակը մարտի 1-ի դրությամբ»:

Մեկ այլ նյութ, ըստ NYT-ի, տեղեկություններ է պարունակում ուկրաինական 12 նոր բրիգադների մասին: Նրանցից ինը զինվորներ, ինչպես պարզվում է փաստաթղթերից, վերապատրաստվում և մատակարարվում են Միացյալ Նահանգների և Հյուսիսատլանտյան դաշինքի այլ երկրների կողմից։

Փաստաթղթում նաև ընդգծվում է այդ ստորաբաժանումների համար ավելի քան 250 տանկ և 350 հետևակի մարտական մեքենա մատակարարելու անհրաժեշտությունը: