Ո՞վ էինք մենք առաջ, և ո՞վ ենք մենք այսօր (տեսանյութ)

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել հետևյալ գրությամբ․

«Երեկ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտնեց, որ գնդակը Երևանի դաշտում է:

Հիշեցնեմ՝ Սերժի «վախտ» «գնդակը թուրքական դաշտում է» եզրույթն օգտագործում էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Այսօր մենք հասել ենք այնպիսի ցածր մակարդակի, որ ՌԴ ԱԳՆ խոսնակն է ասում՝ ՀԱՊԿ-ի հարցով գնդակը Հայաստանի դաշտում է:

Ո՞վ էինք մենք առաջ և ո՞վ ենք մենք այսօր»։