Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ է. Թուրքիան վավերացրել է անդամակցության հայտը

Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունը։

276 ձայնով անդամակցության առաջարկն ընդունվել է։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»– ն։

Այսպիսով՝ 2022թ. հուլիսի 5-ին մեկնարկած ընթացակարգերը հասան վերջնակետին՝ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ է։

«Շնորհավորում ենք Ֆինլանդիային և նրա քաղաքացիներին»,-հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակը։

Նշենք, որ 2023թ. հուլիսին Լիտվայում կայանալիք ՆԱՏՕի գագաթնաժողովում Ֆինլանդիան կդառնա դաշինքի 31-րդ անդամը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, ՆԱՏՕին Ֆինլանդիայի անդամակցությանն աջակցել էր Հունգարիայի խորհրդարանը: Թուրքիան այս հարցի շուրջ քվեարկել է դաշինքի անդամներից վերջինը։