Փաշինյանական քաղաքականության հետևանքով Հայաստանը ենթարկվում է դեպոպուլիզացիայի

5 միլիոն բնակչությամբ Հայաստան էր խոստանում Նիկոլ Փաշինյանը։ Իրականությունն այն է, որ փաշինյանական քաղաքականության արդյունքում Հայաստանը ենթարկվում է դեպոպուլիզացիայի․ Հայաստանի բնակչությունը, հիմնականում երիտասարդները, հատկապես ուսանողությունը իրենց ապագան տեսնում են Հայաստանից դուրս։ Փաշինյանական կլանի կողմից վերացվել են ինքնաիրացման, ստեղծարար գործունեությամբ զբաղվելու ցանկացած հնարավորություն, առաջնային է դարձել հայրենուրացությունը, ազգուրացությունը և ստորաքարշությունը։ Արժանապատիվ ու ազգային ինքնագիտակցություն անհնարին է համարում գործող իշխանության գոյության պայմաններում իր հայրենիքում մնալու և հայրենիքում արարելու հնարավորությունը, իշխող կլանի և հայ երիտասարդության համատեղ գոյությունը դարձել է անհամատեղելի։ Կամ հայ երիտասարդությունը կհամախմբվի և Հայաստանը կազատի այս աղետաբեր իշխանությունից, կամ այս աղետաբեր իշխանական կլանը Հայաստանը կզրկի երիտասարդությունից և ապագայի հեռանկարից։

Սևան Աղաջանյանի ֆեյսբուքյան էջից