Շվեդիա-Ադրբեջան հանդիպմանը երկրպագուները Արցախի շրջափակումը դադարեցնելու կոչով պաստառ են պարզել

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրի՝ Շվեդիա- Ադրբեջան հանդիպման ժամանակ երկրպագուները պարզել են Արցախի շրջափակումը դադարեցնելու կոչով պաստառ։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի հավաքականի նախկին խաղացող, Շվեդիայում բնակվող Լևոն Պաչաջյանի ֆեյսբուքյան գրառումից։ Մասնավորապես, Լևոն Պաչաջյանը գրել է

«Շվեդիան հայամետ է, որովհետև մարդը, մարդկային կյանքը, մարդու ազատությունները բացարձակ արժեք են այստեղ: Ինչպես որ սպասում էի, երեկ 5-0 Շվեդիան հաղթեց Հայաստանի «հարևանին», իսկ տրիբունայում Արցախի և Հայաստանի դրոշները հիշեցնում էին, որ 120.000 հայ բլոկադայի մեջ են»: