Զելենսկու թիկնապահը բրիտանացի հաղորդավարին թույլ չի տվել շոկոլադ հյուրասիրել

Վլադիմիր Զելենսկու թիկնազորը թույլ չի տվել նրան մի կտոր շոկոլադ վերցնել բրիտանացի հեռուստահաղորդավար Էդվարդ Մայքլ Գրիլսից՝ մտավախություն ունենալով, որ լրագրողը կարող է թունավորել քաղցրավենիքը, գրում է The Telegraph թերթը։

Գրիլսը մեկնել է Ուկրաինա՝ վավերագրական ֆիլմ նկարահանելու։ Այնտեղ նա հանդիպել է Զելենսկուն և, փորձելով «հալեցնել սառույցը» և շփվել ոչ պաշտոնական միջավայրում, նրան առաջարկել է շոկոլադե սալիկ:

«Վլադիմիր Զելենսկու անվտանգության ծառայությունը հարձակվել է Գրիլսի առաջարկած շոկոլադի վրա՝ վախենալով, որ գոյատևման փորձագետը կարող է թունավորելու փորձել կատարել (Զելենսկուն-խմբ.)»,- գրում է թերթը։

Հեռուստահաղորդավարն իր հերթին ասել է, որ ըմբռնումով է մոտենում պահակների գործողություններին։