Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ սահմանը վերանա. իրանցի պատգամավոր

Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ սահմանը վերանա՝ հաշվի առնելով Երևանի հետ առկա լավ հարաբերությունները:

Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Ալիռեզա Մոնադին՝ անդրադառնալով Ադրբեջանի զորաշարժերին, գրում է Region Monitor-ը:
«Հայաստան ևս ցանկանում է, որ այդ սահմանը գոյություն ունենա, ուստի այս առումով որևէ մեկը չի կարող թյուր կարծիք ունենալ: Այս խնդիրը մեզ համար ոչ թե երկրի, այլ գումարտակի մասշտաբով լուծելու հարց է»,- շարունակել է Ալիռեզա Մոնադին:
Իրանցի պատգամավորը նաև կոչ է արել Ադրբեջանի նախագահին համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում չվտանգել սեփական ժողովրդի կյանքն ու անդորրը: