ՌԴ ԱԳՆ-ը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի աճով և զսպվածության կոչ է անում

ՌԴ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի աճով և Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության և խաղաղ գործընթացի վերսկսման կոչ է անում, հինգշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Իսկապես, մեզ մտահոգում է թշնամական հռետորաբանության աճը և Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի աճը, այն, որ կողմերը պատրաստ չեն Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ փոխզիջումների հասնել»,- ասել է Զախարովան։

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Ռուսաստանը խաղաղ գործընթացին այլընտրանք չի տեսնում. «Մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել հայտարարություններում, զսպվածություն ցուցաբերել գործողություններում, վերսկսել բանակցությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր մակարդակներում, ներառյալ՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանների սահմանազատումը, խաղաղության պայմանագրի պատրաստումը, հասարակական գործիչների, խորհրդարանականների հանդիպումների անցկացումը և այլն։