ՌԴ և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

Այսօր՝ մարտի 22-ին, թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև։ Այս մասին հայտնում է Gazeta.ru պարբերականը:

Հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի կողմերը քննարկել են նաև Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր: