Հուսով եմ՝ ԱՄՆ-ը չի մոլորեցնի աշխարհին․ ամերիկացի լրագրող
ԱՄՆ բանակը կարող է ուղղակիորեն միջամտել ուկրաինական ճգնաժամին, հայտարարել է ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշը Ամերիկյան «Կոմիտե հանուն հանրապետության» ոչ կառավարական կազմակերպության մասնակիցների հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ Ուկրաինայում իրավիճակը կարող է ԱՄՆ-ի համար ընթանալ վիետնամական սցենարով, քանի որ, չնայած զենքի մատակարարմանը, ուկրաինացի զինվորականները կարող են չդիմանալ:
«Ինձ ասում են, որ խաղն այսպես է լինելու՝ մենք (ԱՄՆ-խմբ.) աջակցում ենք ՆԱՏՕ-ին ռուսների դեմ հարձակողական գործողություններում: Մենք ենք կռվում ռուսների հետ»,- ընդգծել է լրագրողը։
Հերշը, միառժամանակ, հույս ունի, որ Վաշինգտոնի նման քայլը «աշխարհին չի մոլորեցնի»։
Լրագրողն ընդգծել է, որ ռուսական կողմը դեռ իր «հիմնական ուժերը» չի տեղակայել շփման գծում։
«Իսկապե՞ս ուզում ենք կռվի բռնվել այս տղաների հետ, չեմ կարծում»,- եզրափակել է նա։