Հայաստանից Թուրքիա է արտահանվել շուրջ 63 մլն դոլարի ապրանք, որի 98%-ը ոսկու ձուլակտորներ են եղել․ տնտեսագետ

Տնտեսագետ, ԱԺ պատգամավոր Սուրեն Պարսյանը գրում է.
«Այսօրվա ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը խայտառակությունն էր. գործող իշխանության պատգամավորը թույլ չէր տալիս ընդդիմադիր պատգամավորին հարց տալ: Դատապարտելի է նման պահվածքը:
Ի դեպ 2022 թվականին Հայաստանից Թուրքիա է արտահանվել շուրջ 63 մլն դոլարի ապրանք, որի 98%-ը ոսկու ձուլակտորներ են եղել: Նախորդ տարիներին արտահանումը կազմել էր 1-1.5 մլն դոլար:
Իսկ ի՞նչն է մտահոգիչը ըստ իս. մտահոգիչն այն է, որ Հայաստանում ձուլակտորներ չեն արտադրվում, մեր երկրից վերարտահանվում են ռուսական ձուլակտորները, որոնք գտնվում են արևմտյան պատժամիջոցների տակ:
Անցած շաբաթ ԱՄՆ-ի արդարադատության, առևտրի և ֆինանսների նախարարությունները հայտարարություն տարածեցին, որում նշվում էր, որ հայկական, թուրքական ընկերությունները օգնում են Ռուսաստանին պատժամիջոցներից խուսափելու հարցում, որի պատճառով նրանք նույնպես կարող են ընկնել պատժամիջոցների տակ»։