Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը ԱՄՆ-ում քննարկել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը

Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը Վաշինգտոն կատարած այցի շրջանակում հանդիպել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդի հետ։

Ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, Սպիտակ տանը և Պետքարտուղարությունում տեղի ունեցած հանդիպումները ներառել են մի շարք արդիական հարցերի, այդ թվում՝ Հարավային Կովկասում իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի քննարկում: