Հունաստանում մարտի 16-ին համազգային գործադուլ կլինի

Հունաստանի օդանավակայաններից թռիչքները կդադարեցվեն հինգշաբթի, երբ ավիադիսպետչերները և քաղաքացիական ավիացիայի աշխատակիցները դուրս չգան աշխատանքի՝ միանալու 24-ժամյա համազգային գործադուլին՝ կապված երկրի պատմության մեջ ամենամահաբեր երկաթուղային աղետի հետ, տեղեկացնում է Reuters-ը:

Ինչպես հայտնել է քաղաքացիական ավիացիայի վարչության ներկայացուցիչը՝ բոլոր թռիչքները կդադարեցվեն մարտի 16-ին, տեղական ժամանակով ժամը 12:01-ից մինչև կեսգիշեր, և կիրականացվեն միայն թռիչքներ, վթարային և որոնողափրկարարական չվերթներ:

Նշվում է, որ գործադուլի պատճառով նավերը նույնպես կկանգնեն նավահանգիստներում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 28-ին ավելի քան 350 մարդ տեղափոխող ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար գնացքին, ինչի հետևանքով զոհվել է 57 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Երկրի մասնավոր և պետական հատվածի խոշորագույն արհմիությունների կողմից հայտարարված համընդհանուր գործադուլը վերջինն է պահպանողական կառավարության և քաղաքական համակարգի դեմ բողոքի ցույցերի շարքում, որոնք բազմիցս անտեսել են արհմիությունների կոչերը անվտանգության միջոցառումների վերաբերյալ: