Հայտնաբերվել է զինծառայող Անդրանիկ Օհանյանի մարմինը. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են.

«Մարտի 8-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Անդրանիկ Օհանյանի ընտանիքի անդամներին, ծառայակից ընկերներին և հարազատներին»: