Ռուսաստանը պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը. Լավրով

Մենք ընդգծել ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի ակտիվացման անհրաժեշտությունը, որը ստեղծվել է այն ըմբռնումով, որ Ռուսաստանը խորհրդատվական աջակցություն կցուցաբերի այդ աշխատանքին։ Այս մասին փետրվարի 28-ին Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք պատրաստ ենք դրան, ինչպես նաև պատրաստ ենք աջակցել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Այսօր մենք խոսել ենք Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանն ուղղված միջոցառումների մասին, քննարկել ենք հայ-ադրբեջանական կարգավորման հարցերը»,-հավելել է Լավրովը։