Սերգեյ Լավրովը ժամանել է Բաքու

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Բաքու։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լավրովը Բաքվում պետք է բանակցություններ կվարի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Ինչպես սպասվում է, բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն ռուս-ադրբեջանական հարաբերությունների հարցերի ողջ շրջանակը, տարածաշրջանային և միջազգային արդիական խնդիրները, հատուկ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը։

Նշվում է, որ այս ուղևորությունը համընկնում է 2022 թվականի փետրվարի 22-ին Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ամենաբարձր մակարդակով ստորագրման առաջին տարեդարձի հետ: