Մատենադարանը հիմնել է նոր օտարալեզու միջնադարագիտական պարբերական

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը հիմնել է նոր օտարալեզու՝ «Matenadaran. Medieval and Early Modern Armenian Studies»  միջնադարագիտական պարբերական: Մատենադարանից հայտնում են, որ այն բաց հասանելիություն ունեցող, գրախոսվող ամսագիր է, որը  նպաստելու է հայագիտական հետազոտությունների միջազգայնացմանը: Հանդեսի խմբագրական կազմում ընդգրկված են ոլորտի նշանավոր գիտնականներ:

Ամսագրում հրատարակվող հոդվածների թեմատիկ ուղղություններն են.
. աղբյուրագիտություն
. պատմություն
. աստվածաբանություն
. ձեռագրագիտություն
. բանասիրություն
. արվեստ

5-18-րդ դարերի ժամանակային ընդգրկվածությամբ, ընդունելի են նաև 19-րդ դարի ձեռագիր նյութերի և արխիվային վավերագրերի վրա հիմված հետազոտությունները:
Հանդեսը լույս  է տեսնելու տարեկան  երկու անգամ անգլերենով:
Պարբերականն առաջնորդվելու է գիտական աշխատանքների՝  միջազգային գիտատեղեկատվական շտեմարանների  սահմանած չափանիշներով:
Հոդվածներն ընդունվում են առցանց՝ կայքի միջոցով: Հրատարակման ընթացակարգին, ներկայացվող պահանջներին կարող եք տեղեկանալ  պարբերականի կայքից՝ հղումը ստորև:

https://journalmatenadaran.com