Ուժեղ քամիների հետևանքով Մարտունու մի քանի բնակավայրեր հոսանքազրկվել են. դասապրոցեսը կասեցվել է

Փետրվարի լույս 22-ի ողջ գիշերը գրանցված ուժեղ քամիների հետևանքով հոսանքազրկվել են Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն, Զոլաքար, Վարդենիկ բնակավայրերը։

Գեղարքունիքի մարզպետարանից հայտնում են, որ, ջեռուցման բացակայությամբ պայմանավորված, կասեցվել է նշված բնակավայրերի դպրոցների դասապրոցեսը։

Բաց թողնված դասերը կլրացվեն շաբաթ օրը՝ փետրվարի 25-ին։