Իրանում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Իրանում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Հաղորդում է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմիկ կենտրոնը։

Էպիկենտրոնը գտնվել է Բենդեր Աբաս քաղաքից 117 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։
Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։