Ո՞րն է ԵՄ դիտորդների առաքելության նպատակը. թույլ չտալ, որ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, թե՞ թույլ չտալ, որ Իրանը միջամտի

Կարծում եմ շատ քիչ մարդ է մնացել, ում համար ակնհայտ չէ, որ Ադրբեջանի հարձակումը Սյունիքի վրա, երկու կողմից՝ արևելքից ու արևմոտքից, մինչ հիմա կասեցվել է Իրանի դիրքորոշման արդյունքում: Այդ դիրքորոշումը ցուցաբերվել է նաև բազմահազար զորքերի տեղաժարժով, դեպի մեր սահմանները, չհաշված ամենաբարձր մակարդակներով հայտարարություններով:

Ինչու եմ սա գրում: Փորձում եմ հասկանալ, թե որն է ԵՄ դիտորդների առաքելության նպատակը.

  1. թույլ չտալ, որ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա,
  2. թե թույլ չտալ, որ Իրանը միջամտի նման հարձակման դեպքում:

Ում են դիտարկելու ԵՄ դիտորդները: Անկեղծ ասած, այս հարցի պատասխանը չունեմ, որովհետև Բրյուսելում Մակրոնի ու Միշելի հետ փակ հանդիպմանը ներկա չեմ գտնվել: Եթե նույնիսկ ներկա լինեի, ուղղակիորեն դրա մասին չէին էլ ասի, դա ինքնուրույն է պետք կռահել՝ տնային աշխատանք է:

 

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից