Եվրոպական դիտորդների առաքելության փաստացի երկարաձգումը Հայաստանում. ինչ ժամկետով և ինչ նպատակով
Ինչպես հայտնի է, Հայաստանի կեղծ իշխանությունը, փաստացի լինելով արտատարածաշրջանային ուժերի խամաճիկներ, այժմ ուրախությամբ ու ինքնահիացմամբ գովազդում է Եվրամիության խորհուրդը և նրա 2023 թվականի հունվարի 23-ի նրա որոշումը, որում նա հավանություն է տվել Հայաստանում երկարաժամկետ քաղաքացիական առաքելության (EUMA) ստեղծումը: Նրա հռչակած նպատակներից մեկն իբր Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության հաստատումն է, սակայն քչերն են լրջորեն հավատում այս «հռչակված նպատակին»:
Իհարկե, շատերին է հայտնի, որ հունվարին ՌԴ ԱԳՆ-ը Եվրոպայի որոշման մասին մեկնաբանություն էր տարածել, որը նախազգուշացում էր պարունակում, որ ԵՄ դիտորդների հայտնվելն Անդրկովկասում կարող է աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան։ Իսկ փետրվարին այս թեմայով ելույթ ունեցավ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, և մենք հարկ ենք համարում ընթերցողների համար կրկնել այն, ինչ ասել է ռուս դիվանագետը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում։ Այսպիսով, պարոն Կոպիրկինը բառացի ասաց հետևյալը. «Մեր կարծիքով` նմանատիպ ներկայության ավելացված արժեքն իսկապես տեսանելի չէ մեզ համար: Փոխարենը մեզ քաջ հայտնի է, թե այժմ ինչ գիծ են տանում մեր արևմտյան ընդդիմախոսները` ներառյալ Եվրամիությունը, որն ըստ էության ՆԱՏՕ–ի կցորդն է դառնում։ Եվ լավ հայտնի է նրանց վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ՝ նրան ռազմավարական պարտության հասցնելու առումով։
Հասկանալի է, որ համապատասխան գործողություններ են ձեռնարկվում ոչ միայն Ուկրաինայի հետ կապված իրավիճակում, այլև ավելի լայն համատեքստում։ Ես ուշադրություն եմ դարձրել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդի վերջերս տված հարցազրույցում արված հայտարարությանը, որտեղ ուղղակիորեն խոսվում է տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի ակտիվացման մասին, ինչն իբր պահանջում է արագացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը։
Տեսնում եք, թե ինչպես է կառուցվում տրամաբանությունը, այսինքն՝ Վաշինգտոնին մտահոգում են ոչ թե հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերը, այլ տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի ակտիվացումը։ Նման մոտեցումը, բնականաբար, մեզ էլ է անհանգստացնում։ Մենք կողմ ենք ցանկացած ջանքերի, քայլերի, որոնք կօգնեն կարգավորման հասնել։ Բայց մենք տեսնում ենք, որ այստեղ բոլորովին այլ խնդիրներ, նպատակներ են խառնում, որոնք չեն նպաստում կայուն խաղաղության հաստատմանը»:
Շատերը լավ հիշում են, որ Արևմուտքին (կոչեք ԱՄՆ, ՆԱՏՕ կամ «կոլեկտիվ Արևմուտք». իմաստը չի փոխվի) հարկավոր է բացել այսպես կոչված «երկրորդ ճակատ» ընդդեմ Ռուսաստանի, տվյալ դեպքում ոչ միայն «Ուկրաինայի պատճառով», այլև Ռուսաստանի և Իրանի միջև դաշինքի ամրապնդման և զարգացման կայուն միտումի պատճառով։ Չէ՞ որ դա է առաջին հերթին անհանգստացնում Արևմուտքին, իսկ ավելի ստույգ՝ ԱՄՆ-ին: Բայց այստեղ հստակեցենք. հարցը ոչ միայն Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատի» բացումն է մեր Անդրկովկասում, այլև (Արևմուտքի համար) Իրանի դեմ պատերազմի ճակատ բացելը, որը չի իրականանում 1992 թվականից ի վեր: 1992 թվականին թուրքական հետախուզության՝ MIT-ի երկու փախած աշխատակիցներ խոստովանեցին, որ իրենք տեղյակ են որոշ մանրամասների, թե ինչպես է ԱՄՆ-ը դրդում և նախապատրաստում Թուրքիային Իրանի դեմ հարձակվելու։ 1996-ին գրեթե ամեն ինչ արդեն սկսվել էր, բայց Թուրքիայի նախագահ Ս. Դեմիրելը հանկարծակի այցելով Թեհրան՝ խափանեց ԱՄՆ–ի և վարչապետ Թ. Չիլլերի գլխավորած ներթուրքական «պատերազմական կուսակցության» ծրագրերը։
Եվ հետո Թուրքիայում սկսվեցին ոչ միանշանակ իրադարձություններ, որոնք ավարտվեցին նրանով, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական ծառայությունները ի վերջո գնացին կեղծ իսլամիստական «Ռեֆահ» կուսակցության ստեղծմանը՝ Նեջմեթին Էրբաքանի գլխավորությամբ: Այսպիսով, այսօրվա Ռ. Էրդողանի ԱԶԿ-ն (Արդարություն և զարգացում կուսակցություն) ընդամենը նույն ամերիկա-իսրայելական կեղծ «Ռեֆահ» կուսակցության «բարելավված տարբերակն է», ոչ ավելին: Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ի և Իսրայելի արտաքին քաղաքական խաղադրույքները մշտապես կապված են Թուրքիայի (ինչը նշանակում է Աբպերոնի կովկասյան թաթարների հետ) և Ռ. Էրդողանի կուսակցության հետ, և ոչ նույն ներթուրքական, կարծես թե, ավելի արմատական ազգայնական ընդդիմության հետ։ Ի վերջո, ԱԶԿ-ն «Ռեֆահի» «ժառանգորդն» է, իսկ Էրդողանը Էրբաքանի «աշակերտներից» ու համախոհներից է։ Սակայն թուրք կեղծ իսլամիստների միջև կապը (ընդ որում՝ «տարօրինակ») ընդգծվում է նաև նրանով, որ «պատմականորեն» և՛ Էրդողանը, և՛ Էրբաքանը «նույն ուսուցչի»՝ Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդներն են. Որի արտահանձնումը Միացյալ Նահանգներից իբր «համառորեն» պահանջում է Էրդողանը: Այսինքն՝ և՛ Էրբաքանը, և՛ Էրդողանը նուրսիստներ են (орден Нурджулар)՝ գյուլենիստներ։ Պա՞րզ է, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում, և ինչ է թաքնված Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի բոլոր «գործողություններում»:
Բայց, ինչպես գիտեք, նույնիսկ ակնհայտորեն ամերիկամետ Վրաստանը համառորեն հրաժարվում է «երկրորդ ճակատ բացել» Ռուսաստանի դեմ։ Որտեղ քուրդ պանթուրքիստ-ֆաշիստ Ի. Ալիևի վարչակարգը իրեն լկտիաբար է պահում: Մենք դա չենք նկարագրի. բավական է հիշել, որ Իրանի տարբեր ռազմական ղեկավարներ բազմիցս զգուշացրել են, որ կեղծ-ադրբեջանի տարածքում Իսրայելի շատ տարբեր ներկայություն կա, այն է՝ Արաքս գետից հյուսիս ընկած տարածքում Իրանի համար թշնամական, այդ թվում՝ ռազմական ներկայություն է գրանցվել։ Մի խոսքով, ամեն ինչ մանրամասն նկարագրելու համար դոկտորական ատենախոսությունը բավարար չի լինի, քանի որ Իսրայելը Բաքվի ռազմական և հետախուզական դաշնակիցն է 1992 թվականից, և դա հազիվ թե «պատահական» լինի, երբ 1992 թվականին առաջին անգամ խոսվեց, որ ԱՄՆ-ը նախապատրաստում և հրահրում է Թուրքիային Իրանի դեմ պատերազմի: Ինչո՞ւ են և՛ ԱՄՆ-ը, և՛ Իսրայելը ուղիղ, բացահայտ հարձակվելուց վախենում: Եվ ամեն ինչ պարզ է: Իրանական բանակի ոգին բավականին բարձր է. Իսկ ԻՀՊԿ-ինը՝ ավելի բարձր է: Դատեք ինքներդ, 2016 թվականի մայիսին ԱՄՆ էլիտար ծովային հետևակայիններին գերի են վերցրել սովորական իրանցի սահմանապահները, ստիպել են ծնկի գալ և խայտառակելով քայլացրել քաղաքի թաղամասերով: Իրանի բանակն ընդհանուր առմամբ 1,5 միլիոն զինվորական ունի։ Աշխարհում միայն Չինաստանն ու Հյուսիսային Կորեան ունեն ավելի շատ «զենք կրողներ»։ Ռուսաստանն ունի միլիոն, ԱՄՆ-ը՝ մոտ 1,5 միլիոն (առանց ազգային գվարդիայի)։ Իրանի պահեստազորն ունի 11-20 միլիոն մարդ։ Կա նաև բազմամիլիոնանոց «Բասիջ» միլիցիան: Եվ մենք դեռ լռում ենք զենքի, հատկապես հրթիռային և անօդաչու թռչող սարքերի արտադրության արագացված զարգացման մասին:
Այն, որ Արևմուտքը ատում է Ռուսաստանին և Իրանին միաժամանակ, հայտնի է։ Արտաքին ճնշումն ու պատժամիջոցները չեն խանգարում Ռուսաստանի և Իրանի համագործակցությանը, այլ միայն ամրապնդում են փոխշահավետ համագործակցությունը՝ հաշվի չառնելով Արևմուտքի կարծիքը, փետրվարի 13-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, թե Թեհրանի կողմից Մոսկվային ցուցաբերվող աջակցությունը սպառնում է Իրանի դեմ նոր սահմանափակումներով։ «Մոսկվան և Թեհրանը փոխշահավետ համագործակցություն են կառուցում՝ առանց Արևմուտքի կարծիքը հաշվի առնելու», – ընդգծել է դիվանագետը։ Ինչպես նշել է Զախարովան. «Խորացնելով համագործակցությունը բոլոր առանցքային ոլորտներում՝ մենք առաջնորդվում ենք առաջին հերթին մեր երկրների ժողովուրդների շահերով»։ «Դրա համար արտաքին ճնշումներն ու պատժամիջոցները չեն խանգարում։ Ընդհակառակը, անօրինական սահմանափակումները մասամբ նույնիսկ նպաստում են ռուս-իրանական ապրանքաշրջանառության աճին, նախորդ տարիներին ի հայտ եկած դրական միտումների ամրապնդմանը»,- ասել է նա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ 2022 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է ևս 20,2 տոկոսով և մոտեցել է 5 միլիարդ դոլարի նշագծին։ «Ձեռնարկատերերը բացահայտում են նոր շուկաներ։ Աստիճանաբար ճշգրտվում են լոգիստիկ, հաշվարկային և վճարային ենթակառուցվածքները։ Այս ամենը նախադրյալներ է ստեղծում երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար, առաջին հերթին, առևտրատնտեսական ոլորտում»,- հավելել է նա։ Սկզբունքորեն, ահա ձեզ համար հիմնավոր պատճառ, թե ինչու Արևմուտքը դեռևս չի սկսել բացահայտ ռազմական գործողություններ Իրանի և Ռուսաստանի դեմ։
Բայց վերադառնանք այն հարցին, թե ինչու են այս բոլոր «եվրոպական առաքելությունները» անհրաժեշտ Հայաստանում։ Ճիշտ է, բուն Երևանում բարձրացած «աղմուկից» և հրապարակային մտահոգությունից հետո Երևանի արևմտամետ խամաճիկների իշխող կուսակցությունը (տխրահռչակ «Քաղաքացիական պայմանագիր») Հայաստան քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկելու հարցում դաշնակիցներին հավելյալ պարզաբանման անհրաժեշտություն չի տեսնում, փետրվարի 13-ին հայտնել է «ՎԵՐԵԼՔ» տեղեկատվական-վերլուծական պորտալը։ Հայաստանի խորհրդարանի մեծամասնության համանուն խմբակցության քարտուղար Ա. Հովհաննիսյանի խոսքով, հավելյալ կարիք չկա բացատրելու, որ ԵՄ առաքելությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ. «Եվրամիության երկամսյա առաքելությունն ավարտելուց հետո Հայաստանն իր դիվանագիտական ջանքերի շնորհիվ կարողացավ պայմանավորվել մեր եվրոպացի գործընկերների հետ՝ երկրորդ ավելի երկարաժամկետ առաքելությունը Հայաստան ուղարկելու վերաբերյալ։ Սա բխում է Հայաստանի շահերից»։ Միաժամանակ, Երևանի գլխավոր արևմտամետ խամաճիկի նույն կուսակցության անդամը վստահեցրեց, որ Երևանն ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում թե՛ եվրոպացի, թե՛ ռուս և իրանցի գործընկերների հետ։ «Այս համատեքստում մենք ելնում ենք մեր պետության շահերից»,- շեշտեց պատգամավորը։ Ա. Հովհաննիսյանը կտրականապես չհամաձայնեց այն կարծիքին, որ տարածաշրջանում եվրոպացի դիտորդների հայտնվելով՝ Ռուսաստանի և Արևմուտքի առճակատումը կարող է տեղափոխվել Հայաստանի տարածք. «ԵՄ դիտորդական առաքելությունը քաղաքացիական առաքելություն է, այն ուղղված չէ որևէ մեկի դեմ: Առաքելությունը վերահսկելու և արձանագրելու է իրավիճակը Հայաստանի սահմաններում։ Եվ կխնդրեի, որ այստեղ աշխարհաքաղաքական ենթատեքստ չփնտրեք»։
Շարունակելի
Սերգեյ Շաքարյանց