«Շնորհակալություն, Հայաստան». թուրք հատուկ բանակցողը հայերեն գրառում է արել

Հայ-թուրքական կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ բանակցող Սերդար Քըլըչը թվիթերյան միկրոբլոգում հայերեն շնորհակալություն է հայտնել:

«Ադըյամանում ընդունման խմբերը բացել են Հայաստանից երկրորդ օգնությունը պարունակող բեռնատարների դռները՝ երկրաշարժից տուժածներին այցելելու նպատակով տարածաշրջան ժամանած Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հսկողությամբ։ Շնորհակալություն, Հայաստան», – գրել է Քըլըչը՝ վերջին նախադասությունը գրելով հայերեն:

Բացի այդ, նա կից տեսանյութ է հրապարկել: