Կնոջ և տղամարդու գործառույթները աղավաղվել են, խառնվել․ ո՞րն է նպատակը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանն է։

Ի սկզբանե ֆեմինիզմը նպատակ է ունեցել կանանց դուրս բերել տներից, տանել գործարաններ, որպեսզի նրանց գրպանում գումար հայտնվի և նրանք դառնան սպառողներ։ Այսինքն կանանց միջոցով առևտրականները կարողանան եկամուտ ունենալ։ Իսկ կանայք շռայլ սպառողներ են, քանի որ սիրում են գեղեցիկ իրեր։ Հետագայում այդ հասկացությունը ձևափոխվեց և տղամարդկանց նվաստացնելու, արժեզրկելու գործիք սկսեց ծառայել, որպեսզի այլասերեն կնոջը։ Անդրադառնալով ֆեմինիզմին՝ այսպիսի դիտարկում արեց Լիա Ավետիսյանը։ Եվ այսօր այդ գործիքը կիրառողները ինչ-որ առումով հաջողել են, քանի որ արևմտյան երկրներում տղամարդիկ ու կանայք իրենց նախնական գործառույթները խառնել են, ինչը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում