Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի հետ «խաղեր տալը» կարող է կործանել հայոց պետականությունը

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրում է․

«ՆԱՏՕ- Ռուսատտան հակամարտությունը մտնում է նոր փուլ։

Հայաստանը լինել-չլինելու հարցը կախված է «իշխանությունների» ընտրությունից։

Ծանր որոշումներ պետք է կայացնել։

Իսկ դրա համար անհրաժեշտ է լինել պատասխանատու իշխանություն։

Այլեւս չի ստացվելու ցերեկը Մոսկվայի միջնորդությամբ բանակցել,երեկոյան՝ Վաշինգտոնի,իսկ գիշերը՝ Անկարայի։

Պետք է հստակեցնել մեր տեղը ։

Շատ բարդ ու ծանր որոշում է սպասվում, բայց հապաղելը կարող է պետականության կորուստ արժանանալ։

Իրավիճակը կրկնակի վտանգավոր է դառնում անպատասխանատու ու պոպուլիստական ռեժիմի առկայության պայմաններում։

Ի՞նչ պետք է անել։

Այս իրավիճակում ՀՀ-ն պետք է ապավինի  հայ-ռուսական ու հայ-իրանական դաշինքի ամրապնդմանը,հակառակ պարագայում կհայտնվենք Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի «ստամոքսում»։

Նիկոլիստների ու նրանց հաճախորդների հակառուսական ակնարկներն ուղիղ հարված են ՀՀ եւ Արցախի կենսական անվտանգությունը։

Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի հետ «խաղեր տալը» կարող է կործանել հայոց պետականությունը»։