Բահմանի 22-ի երթին իրանցիներ մասնակցությունն ապացուցեց, որ Իրանում հնարավոր չէ իրականացնել թավշյա հեղափոխություն. Ամիր Աբդոլահիան

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «Բահմանի 22-ի երթին իրանցիների մասնակցությունն ապացուցեց, որ Իրանում հնարավոր չէ իրականացնել թվաշյա հեղափոխություն»: Գրում է ParsToday-ը:

Անդրադառնալով Իրանում տեղի ունեցած վերջին անկարգություններին, Ամիր Աբդոլահիանը նշել է, որ «համակցված պատերազմում ձախողվելուց հետո, դիվանագիտական և պաշտոնական հաղորդագրություններում և հանդիպումներում, թշնամիները փորձում են ձևացնել, թե որևէ առնչություն չեն ունեցել այդ իրադարձությունների հետ և Իրանի դեմ ուղղված որևէ ծրագիր չեն մշակել»:
Նա հավելել է. «Սակայն ԱՄՆ-ը, Իսրայելն ու նրանց արևմտյան դաշնակիցները ԶԼՄ-ներում, համացանցում և անվտանգության ծառայությունների միջոցով, հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկեցին մեր երկրի դեմ»:
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Սակայն իմամ Խամենեիի իմաստուն դիրքորոշումների, ժողովրդի իմաստության ու համակարգին ժողովրդի աջակցության շնորհիվ, Իրանի դեմ ծրագրված պատերազմը ձախողվեց: Բահմանի 22-ին մեր երկրի մեծ ժողովուրդն ուղերձ հղեց թշնամուն, որ Իրանը թավշյա հեղափոխության երկիր չէ»: