Կան որոշ հիմքեր ենթադրելու, որ Թուրքիայում երկրաշարժը ԱՄՆ-ի կողմից սեյսմիկ կամ տեկտոնական զենքի գործադրման հետևանք էր. 4

Սկիզբը` այստեղ 

Անձամբ եմ «Telegram»-ում տեսել Թուրքիայում փետրվարի 6-ին նկարահանված կադրերը, որոնք պատկերում են հենց երկրաշարժի ընթացքը, երկրակեղևի տատանումները: Դրանք ուղղահայաց էին, ոչ թե ձաից աջ կամ աջից ձախ, այսինքն՝ հորիզոնական տատանումներ, այլ ներքևից վերև: Կարծես հունական դիցաբանությունից հայտնի Ուրանոսի (երկնքի աստծու) և Գեայի (հողի աստվածուհու) որդիները՝ հսկա տիտանները մտել էին երկրի ընդերքը և երկրակեղևը մի կողմից սեղմում էր վերև ու հետո թողնում, որ այն իջնի ներքև:

Գետինը ճոճվում էր, ինչպես նավակը: Տեսախցիկի ուղղությամբ, կադրերում ձախից երկրի մակերեսը մեծ չափով բարձրանում էր վերև, աջ կողմն իջնում, հետո՝ հակառակը: Այսպես էր ճոճվում երկրակեղևը՝ ինձ հիշեցնելով Դեկտեմբերյան երկրաշարժի ուղղահայաց ցնցումները, որոնք զգացողը և որոնց ականատեսն եմ եղել անձամբ:

«Հարկ է նշել, որ գոյություն ունի այնպիսի համակարգ, ինչպիսին տեկտոնական զենքն է»,- իր «Telegram» ալիքում Թուրքիայի երկրաշարի առնչությամբ գրել է իրանցի միջազգային լրագրող Խայալ Մուազին և հավելել, որ դրա միջոցով հնարավոր է բնական երկրաբանական գործընթացների վրա ազդելու ճանապարհով արհեստականորեն առաջացնել երկրաշարժեր, հրաբխային ժայթքումներ կամ նմանատիպ երևույթներ որոշակի տարածքներում:

Մոսկվայի պետական համալսարանի սեյսմոլոգիայի լաբորատորիայի դոցենտ Աննա Լյուսինան նույնպես չի բացառում հնարավորությունը նրա, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժն արհեստական էր: Նա նշել է, որ մարդիկ արդեն սովորել են երկրաշարժեր առաջացնել։ Կարելի է նման կատակլիզմ առաջացնել, օրինակ, ուժեղ փլուզման միջոցով:

Ռազմական փորձագետ Ալեքսանդր Արտամոնովը «Царьград»-ի հետ զրույցում պարզաբանել է, որ ԿՀՎ-ի վերահսկողության ներքո գտնվող մասնագետներն իսկապես ներգրավված են սեյսմիկ զենքի մշակման մեջ։ Հավելենք՝ նոր չէ, որ ներգրավված են, հիմա դրա կատարելագործման կամ նոր տեսակների մշակման մեջ են ներգրավված: Դա հաստատել է նաև Արտամոնովը՝ ասելով, որ սեյսմիկ զենքի փորձարկման անուղղակի ապացույցներ մասնագիտական ​​մամուլում հայտնվել են դեռևս անցյալ դարի 80-ականներից։

Ինչու պետք է ենթադրել, որ Թուրքիայում երկրաշարժը ոչ թե Ռուսաստանի, այլ հենց ԱՄՆ-ի կողմից սեյսմիկ կամ տեկտոնական զենքի գործադրման հետևանք էր: Հոդվածաշարի նախորդած մասում այս հարցին արդեն անդրադարձել ենք՝ նաև մեջբերով Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուի խոսքերը («Հեռացրեք ձեր կեղտոտ ձեռքերը, ձեր քմծիծաղող, դիմակավորված դեմքերը Թուրքիայից»)՝ ուղղված երկրում ԱՄՆ-ի դեսպանին և Միացյալ Նահանգներին ընդհանրապես: Ըստ Թուրքիայի ՆԳ նախարարի, «Թուրքիա եկած ամերիկայի բոլոր դեսպանները միայն մտածում են Թուրքիային վնաս հասցնելու մասին»:

Հավելենք, որ նույն Սոյլուն երկրաշարժից ընդամենը 4 օր առաջ՝ փետրվարի 2-ին, ասել է , որ արևմտյան երկրները «հոգեբանական պատերազմ» են սանձազերծել իր երկրի դեմ՝ փակելով դիվանագիտական ​​ներկայացուցչություններն ահաբեկչական սպառնալիքի պատրվակով, բայց առանց որևէ ապացույց ներկայացնելու։

ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև գոյացած վեճի վերաբերյալ Յութուբում արաբերենով մի տեսանյութ է տարածվել, ըստ որի, ԿՀՎ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը վերջերս այցելելով եվրոպական դեսպանատներ, պատվիրել է կատարել անհրաժեշտ քայլեր, որպեսզի նրանց քաղաքացիները չայցելեն Թուրքիա: Ըստ այդմ, Միացյալ Նահանգներն այսպիսով նպատակն ունի ծանր հարված հասցնել Թուրքիայի գանձարանին մեծ գումարների մուտք ապահովող և երկրի տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող զբոսաշրջության ոլորտին (թերևս բավական է նշել, որ 2022թ. շուրջ 51 մլն զբոսաշրջիկ է այցելել Թուրքիա):

Վերոնշյալի արդյունքը լինելու է Թուրքիայի բնակչության սոցիալ- տնտեսական վիճակի վատացումը, կենսամակարդակի անկումը, և ԱՄՆ-ի համար, մեղմ ասած, անցանկալի, նրա կողմից թիրախավորված Էրդողանից բնակչության էլ ավելի ստվար մասի, առավել մեծաթիվ ընտրողների դժգոհությունը:

Նկատի ունենանք, որ երկրաշարժը նույնպես հարվածել է Թուրքիայի զբոսաշրջության ոլորտին, հասցրել առավել ծանր հարված, որի արդյունքը նույնն է լինելու՝ Էրդողանից բնակչության դժգոհության սաստկացումը: Քաղաքներից առնվազն 10- ում ավերված են բազմաթիվ հյուրանոցներ, ռեստորաններ և հանրային սննդի այլ օբյեկտներ, ժամանցի վայրեր… Իհարկե, երկրի հյուրանոցների մեծ մասն անվնաս կամ շահագործման համար պիտանի է մնացել, բայց դեռ երկար ժամանակ դրանց մի մասը զբաղված կլինի անօթևան մնացած մարդկանցով:

Բացի հյուրանոցային տեղերի խնդրից, մինչև ավերված քաղաքների վերականգնումը, զբոսաշրջիկները չեն ցանկանա այցելել տուժած քաղաքներ և նախկին գեղեցկությունների, հարմարությունների փոխարեն, ավերակներ տեսնել: Շատ զբոսաշրջիկներ էլ ընդհանրապես չեն ցանկանա Թուրքիա այցելել՝ վախենալով նոր երկրաշարժերի հնարավորությունից: Ավելին. սպասելի է, որ Թուրքիան իր զբոսաշրջային գրավչությունը շուտով կկորցնի նաև այն առումով, որ երկրում կբարձրանան ապրանքների և ծառայությունների գները:

Ըստ մոտ 9 ժամ առաջ հրապարակված տեղեկությունների , զոհերի թիվն աճել և միայն Թուրքիայում հասել է 14 351-ի, վիրավորներինը՝ շուրջ 64 000-ի: Կասկածից դուրս է, որ առաջիկայում վերոնշյալ թվերն աճելու են:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան