Կան որոշ հիմքեր ենթադրելու, որ Թուրքիայում երկրաշարժը ԱՄՆ-ի կողմից սեյսմիկ կամ տեկտոնական զենքի գործադրման հետևանք էր. 3
Սկիզբը` այստեղ
Այս ենթադրությունն առաջացել է նաև այլոց մոտ ու նույն հիմքերով: Սույն հոդվածաշարի առաջին մասի հրապարակման հաջորդ օրը՝ փետրվարի 7-ին, լույս տեսած «Խայալ Մուազին. Թուրքիայի դեմ կարող էին սեյսմիկ զենք կիրառել» վերտառությամբ հոդվածից կարելի է տեղեկանալ, որ նույն կարծիքին է նաև իրանցի միջազգային լրագրող Խայալ Մուազին:
Իրանցի լրագրողի վերոնշյալ կարծիքը կապված համաշխարհային ասպարեզում առկա իրավիճակի հետ: Ըստ Մուազիի, չի կարելի բացառել, որ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը կարող է մարդկային ձեռքի գործ լինել։
Հիշենք, թե ինչ իրադարձություններ են նախորդել Թուրքիայի փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժին: Երկրաշարժից ընդամենը երեք օր առաջ՝ փետրվարի 3-ին, Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն երկրում ԱՄՆ դեսպանին կոչ է արել հեռացնել կեղտոտ ձեռքերը Թուրքիայից:
«Коммерсантъ»-ի փոխանցմամբ , Սոյլուն ասել է, որ ԱՄՆ դեսպանատները «կառավարում են Եվրոպան»։ Նրա խոսքով՝ նույն բանը փորձել են անել Թուրքիայում, սակայն երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «փչացրել է նրանց խաղը»։
Թուրքիայի ՆԳ նախարարը միանգամայն ճիշտ է ասել, և հանգիստ խղճով կարող եմ ստորագրել նրա այս խոսքերի տակ: Ավելին. իրականությունը վկայում է, որ Սոյլուի ասածը՝ ԱՄՆ դեսպանատները «կառավարում են Եվրոպան», վերաբերվում է նաև իրեն Եվրոպայի մաս համարող Հայաստանին, մանավա՛նդ, Նիկոլի վարչապետության շրջանի:
«Յուրաքանչյուր ամերիկացի դեսպան անհանգստանում է, թե «ինչ կարող եմ անել Թուրքիայում, ինչի կարող եմ հասնել Թուրքիայում, ինչպես կարող եմ վնասել Թուրքիային, ինչպես կարող եմ օգտակար լինել իմ հայրերի համար»: Դա եղել է Թուրքիայի ամենագլխավոր դժբախտություններից մեկը երկար տարիների ընթացքում։ Նա (ԱՄՆ դեսպանը.- «Կոմերսանտ») հավաքում է այլ դեսպանների և փորձում խորհուրդներ տալ նրանց: Նրանք նույնն են անում Եվրոպայում, ամերիկյան դեսպանատունն է կառավարում Եվրոպան: Մի անհանգստացեք, եվրոպացիները չեն նեղվի դրանից։ Նրանք գիտեն, որ դա ճիշտ է: Նրանք կարծում էին, թե կարող են նախագծել Թուրքիան, բայց մի մարդ փչացրեց նրանց խաղը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը»,- ասել է Սուլեյման Սոյլուն (թարգմ.՝ «ՌԻԱ Նովոստի»-ի):
Հայտարարելով, որ ինքը հստակ գիտե, թե ԱՄՆ-ն ինչ է արել, ինչ քայլեր է կատարել, ինչպես է ցանկանում հուզումներ առաջացնել Թուրքիայում, ՆԳ նախարարն ասել է. «Հեռացրեք ձեր կեղտոտ ձեռքերը, ձեր քմծիծաղող, դիմակավորված դեմքերը Թուրքիայից»:
Սուլեյման Սոյլուն այսպիսով, ըստ էության, մեղադրել է ԱՄՆ-ին՝ մայիսին նախատեսված նախագահական ընտրություններից առաջ Թուրքիայում հուզումներ առաջացնելու, երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի մեջ, և դեսպանից (ԱՄՆ-ից) պահանջել հեռացնել իր կեղտոտ ձեռքերը, քմծիծաղող, դիմակավորված դեմքերը Թուրքիայից:
ԱՄՆ-ին ձեռք չի տալիս հնարավորինս ինքնուրույն քաղաքականություն վարող, Պուտինի, Ռուսաստանի հետ այս կամ այն չափով համագործակցող, ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին լիարժեք չմիացած, ավելի վաղ, չնայած ԱՄՆ-ի պահանջին, Ռուսաստանից С- 400 հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համալիրների գնման գործարքից չհրաժարված Էրդողանը, Միացյալ Նահանգներն իր առջև խնդիր է դրել Թուրքիայի ներքին գործերին, ընդհուպ նախագահական ընտրություններին միջամտելով և այլ կերպ, «գահընկեց» անել Էրդողանին:
«Parstoday»-ի տեղեկացմամբ, «Թուրքիայի ներքին գործերի նախարարը նախազգուշացրել է Անկարայում ԱՄՆ դեսպանին՝ իր երկրի դեմ Վաշինգտոնի թշնամական քաղաքականության պատճառով։
Շաբաթ օրը թուրքական Ենի Շաֆաղ թերթի կայքի հաղորդմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սոլեյման Սոյլուն, Անկարայում ամերիկայի դեսպանին ասել է. «Թուրքիա եկած ամերիկայի բոլոր դեսպանները միայն մտածում են Թուրքիային վնաս հասցնելու մասին, և այս հարցը ամենակարևոր խնդիրներից է որը եղել է երկար տարիներ»:
Իր Telegram ալիքում Խայալ Մուազին ենթադրել է, որ Թուրքիայի ՆԳ նախարարի կոշտ ելույթը «կարող էր զայրացնել ԱՄՆ իշխանություններին»։ Տողերիս հեղինակը նույնպես նույն կարծիքին է: ԱՄՆ-ի իշխանությունները հաստատ զայրացած կլինեն, բայց զայրույթը, նույնիսկ Սուլեյման Սոյլուի խոսքերն ԱՄՆ-ի դեսպանին կամ ԱՄՆ-ին ուղղված վիրավորանք համարելը չէ, որ կարող էին որոշիչ լինել Թուրքիայի նկատմամբ սեյսմիկ զենք կիրառելու, նրան պատժելու համար:
Սեյսմիկ զենք կիրառելու գլխավոր նպատակը կարող է լինել Թուրքիային ահռելի տնտեսական ու բնակչությանը հոգեբանական վնաս պատճառելով, երկրում կյանքը վատացնելով, Էրդողանից, նրա իշխանությունից դժգոհ ընտրողների թվաքանակը նախագահական ընտրություններից առաջ էլ ավելի մեծացնելը: ԱՄՆ-ը, միաժամանակ, կարող է նպատակ ունենալ Թուրքիայի նկատմամբ սեյսմիկ զենքի կիրառմամբ դաս տալ այդ զենքը չունեցող աշխարհի այն բոլոր երկրներին, որոնք չեն հնազանդվում իրեն, իր կամքը, պահանջները չեն կատարում կամ նույնիսկ անհնազանդության հակումներ են դրսևորում:
Ինչ վերաբերվում է Թուրքիայի ՆԳ նախարարի վերոնշյալ հայտարարությանը, ապա այն կարող էր ընդամենը ԱՄՆ-ի համբերության բաժակը լցրած վերջին կաթիլը լինել:
ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ սեյսմիկ զենք կիրառելու ենթադրությանը տեղիք է տալիս նաև այն փաստը, որ ԱՄՆ դեսպանատունը երկրաշարժից մեկ շաբաթ առաջ՝ հունվարի 30-ին, զգուշացրել է իր քաղաքացիներին Ստամբուլում ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին։ Դրանից հետո Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Նիդեռլանդները, Շվեյցարիան և Շվեդիան փակել են Ստամբուլում իրենց հյուպատոսությունները (դժվար չէ հասկանալ, որ բացի Մեծ Բրիտանիայից, մյուսներն այդ քայլին են գնացել ԱՄՆ-ի պահանջով կամ ցուցումով)։ Փետրվարի 2-ին Անկարայում Կանադայի դեսպանատունը և Ստամբուլում նրա գլխավոր հյուպատոսությունը նույնպես ժամանակավորապես փակվել են հանրության համար:
Հարկ է նկատի ունենալ, որ ընտրություններից առաջ Ստամբուլում եվրոպական հիշյալ և այլ երկրների դեսպանատների փակումը միաժամանակ քաղաքական ապտակ է Անկարային և անձամբ Էրդողանին՝ երկրում նրա առանց այն էլ ոչ բարվոք վիճակում գտնվող վարկը, հեղինակությունը սասանող:
Վերոնշյալի կապակցությամբ Թուրքիայի ԱԳՆ-ից զանգահարել են նշված երկրների դեսպաններին (հասկանալի է, որ ոչ թե շնորհակալություն են հայտնել, այլ բողոքել, առնվազն դժգոհություն հայտնել, բացատրություն ուզել), իսկ Սուլեյման Սոյլուն ասել է, որ արևմտյան երկրները «հոգեբանական պատերազմ» են սկսել Թուրքիայի դեմ՝ առանց ահաբեկչական սպառնալիքի ապացույցներ ներկայացնելու։
«Այս երկրաշարժը քաղաքական, սոցիալական, տնտեսական և ռազմական մեծ ցնցումներ կառաջացնի, այն կխաթարի Թուրքիայի ռազմական ծրագրերից շատերը»,- ասել է Մուազինը «PolitExpert« պորտալին` հիշեցնելով, որ շուտով երկրում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ:
Նրա խոսքով՝ «կատակլիզմը» կարող էր արհեստականորեն առաջանալ…
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան